Պոմպեոյի փոխարեն՝ կտտանքների կողմնակից Ջինա Հասփել. The Guardian

12:26   14 Մարտ 2018    728

«Շեֆիդ «մորոն» (տխմար) անվանելը կարիերայում երբեք էլ մեծ նվաճում չէ, թեկուզ եթե անգամ դու բարձրաձայնում ես շատերի մտքով անցածը»,- իր խմբագրականում գրում է բրիտանական The Guardian-ը՝ հիշելով դեռևս պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլերսոնի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված խոսքերը:

Թեև թերթն անկանխատեսելի չի համարում Թիլերսոնի պաշտոնանկությունը, այնուամենայնիվ, «անհանգստացնող» է որակում ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոյի նշանակումն այդ պաշտոնում:

Հիշեցնելով Թրամփի օրոք ռեկորդային հրաժարականների և պաշտոնանկությունների մասին՝ թերթը գրում է, որ Թիլերսոնին զարմանալի կերպով պաշտոնանկ անելը ցույց է տալիս ԱՄՆ վարչակազմում տիրող քաոսն ու կոնֆլիկտները: Թերթն ուշադրության է արժանացնում նաև Թիլերսոնի պաշտոնանկությանը հաջորդած՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի պաշտոնանկությունը:

Միջանկյալ հիշեցնենք, որ Թրամփը պաշտոնից ազատել է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթին: Նա նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի՝ հանրային դիվանագիտության հարցերով տեղակալի պաշտոնակատար:

«Թրամփի վարչակազմի պնդումները, թե փոփոխությունը կօգնի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցություններին, ուշադրությունը շեղելու ծիծաղելի փորձ է»,- գրում է The Guardian-ը:

Կայքը նաև ուշագրավ տեղեկություններ է հաղորդում նաև, որ Թրամփը պատրաստվում է ԿՀՎ ղեկավարի պաշտոնում Պոմպեոյի փոխարեն նշանակել Ջինա Հասփելին, ով հայտնի է 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո խոշտանգումների կիրառման գործում ունեցած իր առանցքային դերակատարությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: The-Guardian   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները