Apple-ը հայտնել է ծրագրավորողների համար WWDC 2018 ամենամյա միջոցառման օրը

13:14   14 Մարտ 2018    676

Apple-ը հայտնել է ծրագրավորողների համար WWDC 2018 ամենամյա միջոցառման օրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Համաժողովը կայանալու է 2018թ. հունիսի 4-8-ը, Սան Խոսեի McEnery Convention Center-ում։ Նախկին տարիներին էլ միջոցառումը կայանում էր քալիֆորնիական այդ քաղաքում։ Սրահը նախատեսված է վեց հազրա հյուրերի համար, որոնց թվում հազարը Apple-ի աշխատողներ են։ Մասնակիցների գրանցումն ավարտվելու է մարտի 22-ին։

Ենթադրվում է, որ ներկայացվելու են ընկերության նոր օպերացիոն համակարգերը՝ macOS, iOS, watchOS եւ tvOS։ Վերլուծաբանները նաեւ ակնկալում են, որ կցուցադրվեն Apple-ի նոր սարքերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Apple  


Վերնագիրի այլ պիտակները