Ֆիլիպինները հայտարարել են Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին

12:44   14 Մարտ 2018    726

Ֆիլիպինները չեղարկում են Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) աշխատանքներում իրենց երկրի մասնակցությունն ապահովող Հռոմի ստատուսը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է նախագահ Ռոդրիգո Դուտերտեն:

Ավելի վաղ լրատվամիջոցները, վկայակոչելով Ֆիլիպինների վարչակազմի ներկայացուցչին, հաղորդում էին, որ ՄՔԴ-ն հայտնել է երկրի իշխանություններին Դուտերտեի նկատմամբ հնարավոր հետաքննության մասին՝ թմրամիջոցների դեմ պայքարի իր քաղաքականության հետ կապված:

«Ես՝ որպես Ֆիլիպինների Հանրապետության նախագահ, հայտարարում եւ տեղեկացնում եմ, որ Ֆիլիպինները չեղարկում են Հռոմի իրենց ստատուսը. որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- նշվում է նախագահի հայտարարության մեջ: Նախագահի խոսքով՝ այս ստատուսը կիրառելի չէ Ֆիլիպպինների համար, քանի որ երկիրը դուրս է գալիս ՄՔԴ-ից՝ «պայմանագրին միանալիս տեղ գտած խաբեության» պատճառով:

Որոշման վերանայման համար առիթ են դարձել Դուտերտեի եւ նրա վարչակազմի դեմ ուղղված «աննախադեպ եւ սադրիչ մեղադրանքները», որոնք «ծրագրված էին ՄԱԿ-ի պաշտոնյաների կողմից», ինչպես նաեւ՝ ՄՔԴ-ի նախագահին «անմեղության կանխավարկածի եւ պատշաճ գործընթացի խախտման համար դատարանի առջեւ կանգնեցնելու» փորձը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆիլիպին   Դուտերտե  


Վերնագիրի այլ պիտակները