Նոր Զելանդիայում ցուցադրել են անօդաչու էլեկտրական ինքնաթիռի նախատիպը

12:25   14 Մարտ 2018    573

Ընկերությունը, որը ֆինանսավորվում է Google-ի հիմնադիրներից մեկի՝ Լարի Փեյջի կողմից, ցույց է տվել անօդաչու էլեկտրական ինքնաթիռի նախատիպը, որը ուղղահայաց թռիչքի եւ վայրէջքի հնարավորություն կունենա եւ կկարողանա ժամում մինչեւ 180 կմ արագություն զարգացնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սարքը, որը կոչվում է «Կորա», մարտկոցի յուրաքանչյուր վերալիցքավորումից հետո 100 կիլոմետր հեռավորության թռիչք կարող է իրականացնել:

Kitty Hawk ընկերության կայքում ասվում է, որ սարքը ստեղծվել է Նոր Զելանդիայում: Այն մարդու միջամտության հնարավորությամբ ավտոմատ կառավարում կունենա:

Նոր Զելանդիայի կառավարությունը աջակցել է մշակողներին, քանի որ ձգտում է նվազեցնել մթնոլորտում ջերմոցային գազերի արտանետումները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Նոր-Զելանդիա  


Վերնագիրի այլ պիտակները