ԱՄՆ-ում դատարանը բավարարել է վիճակախաղով 559,7 մլն դոլար շահողի անանուն մնալու պահանջը

13:36   14 Մարտ 2018    714

ԱՄՆ-ում վիճակախաղի մեծությամբ 7-րդ շահումի սեփականատիրոջ իսկական անունը գաղտնի կմնա: Հիլսբորոյի Գերագույն դատարանը վերջնականապես բավարարել նրա անանուն մնալու պահանջը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դատավարությունը սկսվել էր 2018-ի հունվարին, երբ Ջեյն Դոու կեղծանունով հանդես եկող կինը, խոշոր շահումի պատճառով մտահոգվել էր իր ավնտանգության համար. հունվարի 7-ին նա Powerball-ով 559.7 մլն դոլար էր շահել:

Նրա ցանկությունը հակասում էր Powerball-ի որոշ կանոններին եւ վտանգի տակ էր դնում շահումը ստանալու հնարավորությունը: Սակայն դատարանը նրա կողքին կանգնեց՝ նշելով, որ նա անվտանգությունը ավելի կարեւոր է, քան վիճակախաղի կանոնները:

Դատարանի որոշման համաձայն՝ հայցվորի ներկայացուցիչները նրա համար 352 մլն դոլար ( 264 մլն դոլար՝ բոլոր հարկերը վճարելուց հետո ) կստանան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները