Ֆրանկֆուրտում տղամարդն աղբանոցից ութ միլիոն կեղծ եվրո է գտել

14:18   14 Մարտ 2018    728

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ֆրանկֆուրտում հացի փռի աշխատակիցն աղբանոցից 8 միլիոն եվրո է հայտնաբերել եւ տարել դրանք ոստիկանություն, որտեղ պարզվել է, որ թղթադրմամները կեղծ են:

Ըստ հաղորդագրության՝ 56-ամյա տղամարդը փողերը գտել է օրգանական թափոնների համար նախատեսված աղբամանի մեջ: Դրանք զգուշորեն փաթեթավորված եւ դրված էին ճամպրուկի մեջ: Ազնիվ քաղաքացին որոշել է տանել գտածոն ոստիկանություն, որտեղ ստուգումից հետո պարզվել է, որ թղթադրամները կեղծ են: Այնուամենայնիվ, ոստիկանությունում բարձր են գնահատել տղամարդու քայլը: Կեղծ թղթադրամները տեղափոխվել են իրեղեն ապացույցների խցիկ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանկֆուրտ  


Վերնագիրի այլ պիտակները