Անգելա Մերկելը կրկին ընտրվել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում

14:22   14 Մարտ 2018    632

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Deutsche Welle»-ին, Անգելա Մերկելը մարտի 14-ին Գերմանիայի խորհրդարանի կողմից չորրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնում:

Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահի թեկնածությանը կողմ է հանդես եկել 364 պատգամավոր, «դեմ» 315 պատգամավոր է քվեարկլե, 9-ը ձեռնպահ է մնացել:

Նույն օրը Մերկելը դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի կողմից կստանա կանցլերի պաշտոնում նշանակման մասին փաստաթուղթը: Այնուհետեւ բունդեսթագի պատգամավորներին եւ բունդեսրատի անդամների առջեւ տեղի կունենա նոր կառավարության ղեկավարի երդմնակալության արարողությունը: Դրանից հետո նախագահից նշանակման մասին փաստաթղթեր կստանան նաեւ կառավարության անդամները: Նոր կառավարության առաջին նիստը տեղի կունենա չորեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անգելա-Մերկել   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները