Հնարավոր չէ հատակից էլ ցածր ընկնել. Պեսկովը՝ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների մասին

14:57   14 Մարտ 2018    545

Դժվար թե հնարավոր է էլ ավելի վատթարացնել ռուս-ամերիկյան հարաբերությունները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի նշանակումը:

«Հասկանում եք, հնարավեր չէ հատակից էլ ցածր ընկնել: Ուստի այս առումով հետագա վատթարացումներից վախենալու կարիք չկա, սակայն ամեն դեպքում, իհարկե, մնում է կառուցողականության եւ փոխադարձ հարաբերություններում սթափ մոտեցման հույս ունենալ: Այդ հույսը միշտ մնում է»,- ասել է Պեսկովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները