Շվեդիայում բոլոր ուղևորները սխալմամբ, ուրիշ չվերթով, հասել են երկրի մյուս ծայրը

15:00   14 Մարտ 2018    629

Շվեդիայում տեղական NextJet ավիաընկերության 34 ուղևորներ սխալմամբ ուրիշ չվերթով են թռել և ոչ դեպի այն քաղաքը, ուր պատրաստվում էին մեկնել։

Ուղևորները պետք է Սաունդսվայլից Հետեբորգ թռչեին, սակայն Լուլեո են հասել, որը հակառակ ուղղությամբ է գտնվում։

Ավիաընկերությունում՝ կատարվածը Սաունդսվայլի օդանավակայանի և ավիափոխադրողի հաղորդակցման լուրջ սխալ են անվանել։ Օդանավակայանում էլ հայտարարել են, որ մինչև ինքնաթիռի օդ բարձրանալը տեղեկություն չեն ունեցել, որ ինքնաթիռն իրականում Լուլեո է մեկնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեդիա  


Վերնագիրի այլ պիտակները