Հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների այս տարվա վարկանիշը

15:05   14 Մարտ 2018    688

ՄԱԿ-ի «Կայուն զարգացման լուծումների ցանց» (SDSN) կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ամենամյա վարկանիշը:

Զեկույցի շրջանակում գնահատվել է 156 երկիր հետևյալ գործոններով՝ կյանքի տևողությունը, բնակչությանն ուղղված սոցիալական աջակցությունը և վերաբերմունքը կոռուպցիայի հանդեպ:

Ինչպես նշում է The Washington Post-ը, ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ SDSN-ը գնահատել է երկրներից 117-ը՝ հաշվի առնելով այդ թվում այնտեղ բնակվող ներգաղթյալների երջանկությունը և բարեկեցությունը:

Կազմակերպության հաշվարկների արդյունքում այս տարվա ամենաերջանիկ երկիր է ճանաչվել Ֆինլանդիան: Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Նորվեգիան, որն անցած տարի առաջին տեղում էր:

Աշխարհի ամենաերջանիկ երկրների տասնյակում ներառվել են նաև Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան և Ավստրալիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները