Շթայնմայերը հաստատել է Մերկելին Գերմանիայի կանցլերի պաշտոնում

15:23   14 Մարտ 2018    603

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը հաստատել է Անգելա Մերկելին Գերմանիայի կանցլերի պաշտոնում Բունդեսթագում ընտրվելուց հետո:

Արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի` նախագահական նստավայրում` Բեռլինի Բելվյու պալատում:

«Տիկին Անգելա Մերկելին նշանակում եմ դաշնային կանցլեր»,–ասել է Շտայնմայերը:

Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը մարտի 14-ին Գերմանիայի խորհրդարանի կողմից չորրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնում: Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահի թեկնածությանը կողմ է հանդես եկել 364 պատգամավոր, «դեմ» 315 պատգամավոր է քվեարկլե, 9-ը ձեռնպահ է մնացել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները