Լոնդոնի կողմից վերջնագրի լեզուն Կրեմլի համար անընդունել է. Պեսկով

15:33   14 Մարտ 2018    585

Ռուսաստանը ոչ մի առնչություն չունի Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի հետ տեղի ունեցածին, որը Մեծ Բրիտանիայում նյարդային համակարգը կաթվածահար անող ուժեղ նյութի ազդեցությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մոսկվայի դիրքորոշումը շատ լավ հայտնի է, Մոսկվայի դիրքորոշումը դիվանագիտական ուղիներով հասցվել է Լոնդոնին: Եւ այն կայանում է նրանում, ոիր Մոսկվան ոչ մի կապ չունի Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած միջադեպի հետ», - ասել է Կրեմլի մամուլի քարտուղարը:

«Մոսկվան չի ընդունում բացարձակապես անհիմն, առանց որեւէ ապացույցների մեղադրանքները եւ չի ընդունում վերջնագրի լեզուն»,- հայտարարել է Պեսկովը: «Միեւնույն ժամանակ, Մոսկվան շարունակում է բաց մնալ այս միջադեպի պատճառների հետաքննության հարցում համագործակցության համար, բայց, ցավոք, այս պատրաստակամության հարցում բրիտանական կողմից փոխադարձության չի արժանանում», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:

Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել առ այն, որ այլ երկրները կհասկանան, որ Լոնդոնը Սկրիպալի հետ միջադեպի համար Ռուսաստանին մեղադրելու որեւէ հիմք չունի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն   Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները