Լոնդոնը պատասխան կտա հանրությանը մոլորեցնելու փորձի համար. Լավրով

15:48   14 Մարտ 2018    600

Ռուսաստանը կպաշտպանի իր միջազգային իրավունքը, Լոնդոնը ստիպված կլինի պատասխան տալ միջազգային հանրությանը ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի առնչությամբ կոպտորեն մոլորեցնելու բացահայտ փորձի համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:

«Մենք կպաշտպանենք մեր միջազգային իրավունքը, իսկ փաստարկներ մեր գործընկերների մոտ մենք չենք տեսնում»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Ռուսաստանին են մեղադրել Սկրիպալի թունավորման մեջ`նշելով, որ այն նյութը, որը կիրառվել է նրա դեմ, մշակվում է Ռուսաստանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն   Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները