Անկարան շահագրգռված է Ս-400-ի արագ մատակարարմամբ

16:05   14 Մարտ 2018    625

Անկարան շահագրգռված է ռուսական Ս-400-ի զենիթահրթիռային համակարգերի արագ մատակարարմամբ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:

«Իհարկե, ինչպես մյուս բնագավառներում, մեր ռազմատեխնիկական համագործակցությունը մեծ նշանակություն ունի, մասնավորապես, սիրիական կարգավորման հարցում, կարծում եմ՝ նկատելի է, որ ռազմական գերատեսչությունների միջեւ երկխոսությունը լավ է ընթանում, - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից արդյունքների շուրջ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք կատարել ենք Ս-400–ի մատակարարման առաջին քայլը, եւ, իհարկե, մեր բանակցությունները փորձագիտական մակարդակում շարունակվում են, ամենակարեւորը, կա համաձայնագիրը, հուշագիրը, ստորագրությունները դրվել են մեր երկրների նախագահների կողմից: Առաքումների արագ իրականացումը մեր շահերից է բխում», - հավելել է Չավուշօղլուն:

Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը դրականորեն է արձագանքել Թուրքիայի խնդրանքին՝ Ս-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարման հարցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անկարա   ՌԴ   Ս-400  


Վերնագիրի այլ պիտակները