Համացանցում տարածվում է ԱՄՆ-ում հարձակված անձին սպանելու տեսագրությունը

16:15   14 Մարտ 2018    632

Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես է ԱՄՆ-ում ոստիկանը սպանում դպրոցական ավտոբուսի վրա հարձակված անզեն մարդուն:

Դեպքը տեղի էր ունեցել մարտի 12-ին Կալիֆոռնիա նահանգում գտնվող Թուլարե շրջանում, որտեղ ոստիկանները կրակել և սպանել էին 27-ամյա Ջոնթել Ռիդմին:

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր էին հասել ավտոբուսի վարորդի ահազանգի հետքերով: Վերջինս հայտնել էր, որ իրեն անհայտ պայմաններում դպրոցական ավտոբուսի վրա է հարձակվել մի քաղաքացի: Ոստիկանության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել էր անհայտ անձի ինքնությունը: Առերևույթ հանցանք կատարած անձը Ջոնթել Ռիդմին է եղել:

Ոստիկանության փոխանցմամբ սպաները փորձել են ձերբակալել Ռիդմիին, սակայն նա դիմել է փախուստի: Օրենքի պաշտպանները կիրառել են էլեկտրահարիչ, բայց՝ անհաջող: Նրանք հայտնում են նաև, որ Ռիդմիին հետապնդելուց և նրան ձերբակալելու փորձից հետո հնչել են կրակոցներ:

Երկու սպաները գտնվում են վճարովի վարչական արձակուրդի մեջ, քանի որ Թուլարե շրջանի Շերիֆի վարչական գրասենյակը քննում է այս գործը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները