ՄՏԿ-ի թռիչքի միջին բարձրությունն ավելացվել է 400 մետրով

16:41   14 Մարտ 2018    525

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, Միջազգային տիեզերակայանի թռիչքի միջին բարձրությունն ավելացվել է մոտ 400 մետրով՝ կայանին կից «Պրոգրես ՄՍ-08» տիեզերական բեռնատարի շարժիչների միջոցով:

«Ուղեծրային մանևրի արդյունքում այժմ կայանի թռիչքի բարձրությունը մոտ 404.5 կմ է: Այն իրականացնելու համար Մոսկվայի ժամանակով ժամը 00:25-ին 108 վայրկյանով միացվել են «Պրոգրես ՄՍ-08»-ի շարժիչները»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրը մանրամասնում է, որ շտկումներն իրականացվել են «Սոյուզ ՄՍ-07» տրանսպորտային տիեզերանավի անջատման ու վայրէջքի օպտիմալ բալիստիկ պայմանների ձևավորման համար, ինչը պլանավորվում է անել հունիսի 3-ին, ինչպես նաև՝ «Սոյուզ ՄՍ-09» տրանսպորտային օդանավի՝ ուղեծիր դուրս բերելու համար, ինչը պլանավորվում է անել հունիսի 6-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄՏԿ  


Վերնագիրի այլ պիտակները