Մեյ. Հոքինգի ժառանգությունը չի մոռացվի

17:04   14 Մարտ 2018    593

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին համարել է այն մեծ գիտնակններից մեկը, որի ժառանգությունը չի մոռացվի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Բրիտանիայի կառավարության ղեկավարը հայտնել է Twitter-ի իր էջում՝ մեկնաբանելով աշխարհահռչակ հետազոտողի վախճանը:

«Պրոֆեսոր Սթիվեն Հոքինգը հանճարեղ և արտասովոր խելքի մարդ էր, իր սերնդի մեծ գիտնականներից մեկը: Նրա արիությունը, հումորը և կյանքից առավելագույնը քաղելու ձգտումը ոգեշնչում էին: Նրա ժառանգությունը չի մոռացվի», - գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Հոքինգը վախճանվել է չորեքշաբթի 76 տարեկան հասակում Քեմբրիջի իր տանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները