Գերմանիայում ձերբակալել են տղամարդուն, որը վազել է Մերկելի մոտ

17:26   14 Մարտ 2018    567

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մոտեցած տղամարդը այն ժամանակ, երբ նորընտիր կանցլերը շենքից դուրս է եկել, քաղաքական գործչի թիկնապահների կողմից ձերբակալվել է, միջադեպով զբաղվում է քրեական ոստիկանությունը։

«Անհայտ լեզվով եւ բարձր ձայնով աղաղակելով՝ տղամարդը, իսկապես, մոտեցել է կանցլերին, միջադեպով զբաղվում է Դաշնային քրեական ոստիկանությունը»,–նշել է գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ իր տեղեկություններով տղամարդը ձերբակալվել է կանցլերի թիկնապահների կողմից։ Շարժառիթն անհայտ է։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մերկելը ուղեւորվել է նախագահի նստավայր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները