Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

17:34   14 Մարտ 2018    567

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ իրենց մոտ է կանչվել Լոնդոնում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն:

Նշվում է, որ մարտի 14-ին ավարտվել է վերջնագրի ժամկետը, որը Ռուսաստանին ներկայացրել էր ՄԵծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը`կապված ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի` նյարդա-պարալիտիկ գազից թունավորման հետ:

Մեյը պահանջել է, որպեսզի Ռուսաստանը երկու օրվա ընթացքում պարզաբանի` այդ գազը պատահմա՞մբ է հայտնվել Բրիտանիայում, թե՞ ռուսական կողմը մտադրված է այն ուղարկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները