Իրանի միջուկային համաձայնագիրը կարեւոր դեր է խաղում. ամերիկացի գեներալ

18:55   14 Մարտ 2018    286

Իրանի միջուկային համաձայնագիրը կարեւոր դեր է խաղում ԻԻՀ միջուկային ծրագիրը սահմանափակելու գործում:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ այդ համաձայնությունը կապված է Իրանի հիմնական սպառնալիքներից մեկի հետ, եւ «եթե այդ համաձայնագիրը ձախողվի, մենք ստիպված կլինենք եւս մեկ միջոց գտնել Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծելու հարցը»:

Վոթելը հայտարարել է, որ կիսում է Պենտագոնի դիրքորոշումն այս հարցում, որը կարծում է, որ ԱՄՆ-ն չպետք է հրաժարվի համաձայնությունից, մինչեւ չապացուցվի, որ Իրանը խախտում է պայմանագիրը կամ սպառնում է Միացյալ Նահանգների ազգային շահերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները