Իրանական ավիաընկերությունն աշխատանքի կվերցնի կին օդաչուների

19:52   14 Մարտ 2018    480

Իրանական «Iran Air» ավիաընկերությունն առաջին անգամ հայտարարել է կին օդաչուներին աշխատանքի ընդունելու մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավիաընկերությունն ամեն տարի հայտարարություն է տարածում թափուր աշխատատեղերի, նոր օդաչուների վարձավճարների մասին:

Այս տարվա հիմնական առանձնահատկությունն այն է, որ կին օդաչուները նույնպես հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու:

Հատկանշական է, որ «Iran Air» ավիաընկերության հինգ բարձրաստիճան ղեկավարները կանայք են, բացի դրանից, այնտեղ աշխատում է մոտ 1780 կին, ևս 4000-ը`ավիափոխադրողի դուստր կազմակերպություններում և ուղևորափոխադրող գործակալություններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները