Թիլերսոնի պաշտոնանկությունը չի ազդի Վաշինգտոնի մոտեցումների վրա. Հրվ. Կորեայի ԱԳՆ

17:45   14 Մարտ 2018    578

ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարության փոփոխությունը չի ազդի ԿԺԴՀ-ի թեմայի շուրջ Սեուլի և Վաշինգտոնի համագործակցության վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Հրվ. Կորեայի արտգործնախարար Կան Գյոն Հվան լրագրողների հետ հանդիպմանը:

«Մինչ այժմ Հարավային Կորեան և ԱՄՆ-ն սերտ համագործակցություն են ունեցել, որը կպահպանվի նաև արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի փոփոխությունից հետո»,- նշել է ԱԳՆ ղեկավարը:

Հարավային Կորեայի արտգործնախարարը նաև հայտնել է, որ կայցելի Միացյալ Նահանգներ նախատեսված ժամկետներում՝ մարտի 15-17-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ Ռեքս Թիլերսոնը հեռացվել է պետքարտուղարի պաշտոնից, իսկ նրա փոխարեն առաջադրվել է Կենտրոնական հետախուզական վարչության նախագահ Մայք Պոմպեոյի թեկնածությունը: Ավելի ուշ Թիլերսոնը հստակեցրել է, որ պաշտոնապես իր լիազորությունները դադարեցվում են մարտի 31-ից:

Նա հայտարարել է, որ կհանձնարարի ժամանակավորապես կատարել իր պարտականություններն ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները