Մեյը խոստացել է սառեցնել ՌԴ-ի պետական ակտիվները

17:57   14 Մարտ 2018    661

Մեծ Բրիտանիան կսառեցնի Ռուսաստանի պետական ակտիվները, եթե ապացույցներ գտնի առ այն, որ դրանք կարող են վտանգ պարունակել բրիտանացիների ունեցվածքի եւ կյանքի նկատմամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

«Մենք կսառեցնենք ռուսական պետական ակտիվները, եթե ապացույցներ ունենանք առ այն, որ դրանք կարող են օգտագործվել բրիտանացիներ կյանքի կամ ունեցվածքի նկատմամբ սպառնալիքի նպատակով», - ասել է նա՝ չորեքշաբթի օրը խոսելով «Սկրիպալի գործի» կապակցությամբ Ռուսաստանի դեմ ուղղված քայլերի մասին:

Մեյը նշել է, որ Բրիտանիայի Ազգային քրեական գործակալությունը (National Crime Agency) կշարունակի «լուրջ հանցագործների եւ կոռումպացված էլիտաների» դեմ ուղղված աշխատանքը, այդ թվում նաեւ` Ռուսաստանի Դաշնությունից: « Այս երկրում այդպիսի մարդկանց կամ փողերի համար տեղ չկա»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ բրիտանական կողմը հայտարարել էր, որ Ռուսաստանը մասնակից է եղել Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորմանը: Ռուսական կողմն իր հերթին հերքում է Լոնդոնի պնդումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները