Նյու Յորքի ավտոկայանատեղիում հայտնաբերվել են հազվագյուտ մեքենաներ. Լուսանկարներ

20:03   14 Մարտ 2018    665

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Motor"-ին, LBI Limited ընկերության սեփականատերերը, որոնք մասնագիտացած են կոլեկցիոն մեքենաների վաճառքում, Մանհեթենի ստորգետնյա ավտոկայաններից մեկում հայտնաբերել են մոտ 40 տարի այնտեղ մնացած հազվագյուտ մեքենաներ:

Սեփականատերերը թողել է դրանք այն հույսով, որ մի օր կկարողանան վերանորոգել այն, բայց այդպես էլ չեն արել դա:

Ցուցակում ներառվել է Silver-Knightstown Body Company ընկերության 1937 թվականի Packard մեքենան։

Երկրորդ տեղում Franay ընկերության Rolls-Royce մեքենան, որը նախկինում պատկանել է քաղաքական գործիչ Ֆիլիպ Սասունին եւ 1937 թվականին ցուցադրության էր հանվել փարիզյան ավտոսրահում։

Երրորդ եւ ամենայուրօրինակ հայտնաբերված մեքենան 1948 թվականի Delahaye Cabriolet–ն է, որը 1948 թվականին կայացած բրյուսելյան ավտոշոուի մասնակից է եւ ֆրանսիական Վիշի քաղաքում անցկացված էլեգանտության մրցույթի հաղթող։





Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները