ԵՄ առաջնորդները Թերեզա Մեյի հետ կքննարկեն

21:19   14 Մարտ 2018    756

Եվրամիության առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի դերը ՌԴ Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործում Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպման ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Համերաշխություն հայտնելով Մեծ Բրիտանիայի հետ՝ Տուսկը նշել է, որ մինչ միջոցներ ձեռնարկելը նրանք կսպասեն Լոնդոնի քայլերին: Տուսկը Սկրիպալի թունավորումը «կոշտ հարձակում» է որակել, որի հետեւում մեծ հավանականությամբ Մոսկվան է կանգնած։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Թերեզա-Մեյ   ՌԴ   Սկրիպալ  


Վերնագիրի այլ պիտակները