ՆԱՏՕ-ի երկրները կոչ են արել ՌԴ-ին

21:24   14 Մարտ 2018    661

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "DW"-ին, ՆԱՏՕ-ի երկրները կոչ են արել Ռուսաստանին պատասխան տալ Մեծ Բրիտանիային ՌԴ Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման հարցով։

Դաշինքի բոլոր 29 անդամների կողմից ստորագրված եւ չորեքշաբթի՝ մարտի 14-ին տարածված հայտարարության մեջ ասվում է, որ այս «հարձակումը» միանշանակորեն «միջազգային կանոնների եւ պայմանավորվածությունների խախտում» է։

Մեծ Բրիտանիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցներն իրենց համերաշխությունն են հայտնել Լոնդոնին եւ առաջարկել են այս գործի շարունակական ուսումնասիրության հարցում աջակցություն ցուցաբերել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   ՌԴ   Մեծ-Բրիտանիա   Սկրիպալ  


Վերնագիրի այլ պիտակները