Սոբչակն արտասվել է նախընտրական դեբատի ժամանակ

21:35   14 Մարտ 2018    756

Ռուսական «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող մարտի 14-ի նախընտրական դեբատների ժամանակ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը դեբատին մասնակցող մյուս թեկնածուներին մեղադրել է իրեն անընդմեջ ընդհատելու և իրենց անհարգալից պահելու մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքի կայքը, դեբատի ավարտին Սոբչակը հուզվել է և հեռացել տաղավարից, իսկ հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին խնդրել է ուշադրություն դարձնել տեղի ունեցածին և իրեն իրավունք տալ թեկնածուներին ընդհատելու համար:

Սոլովյովը նշել է, որ որևէ կերպ չի կարող ազդել ստեղծված իրավիճակի վրա, քանի որ հաղորդավարն իրավունք չունի ընդհատելու դեբատին մասնակցող թեկնածուներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քսենիա-Սոբչակ  


Վերնագիրի այլ պիտակները