Լամբորջինին 20 հազար դոլարանոց հեծանիվ է ներկայացրել

21:46   14 Մարտ 2018    711

Hayatsk.info-ն հայտնում է, որ Lamborghini ընկերությունը, Կանադայի Cervelo Cycles ընկերության հետ համատեղ, թողարկել է Cervélo P5X հեծանիվը:

Նորույթը, որը նախատեսված է տրիատլոնիստների համար, ներկայացվել է Ժնևի ավտոսրահում:

Հեծանիվը դեղին գույնի է, կմախքի վրա`Y-աձև հետքով, հաղորդում է Lamborghini-ի պաշտոնական կայքը:

Հեծանիվը կթողարկվի ընդամենը 25 օրինակով: Դրա պաշտոնական արժեքը դեռևս հայտնի չէ, սակայն աղբյուրները նշում են, որ մեկ հեծանիվի գինը կկազմի 20 հազար դոլար:





Hayatsk.info

Հեշթեգներ: Լամբորջինի  


Վերնագիրի այլ պիտակները