Սպիտակ տուն. Բոլորովին պարտադիր չէ, որ մետաղների ներմուծման սակագների որոշումը

20:34   15 Մարտ 2018    563

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ մոտեցումը համաշխարհային առեւտրին, այդ թվում` պողպատի եւ ալյումինի ներմուծման սակագների կիրառման որոշումը, պարտադիր չէ, որ առեւտրային պատերազմ կառաջացնի:

CNBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Սպիտակ տան միջազգային տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Պիտեր Նավարոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք ակնհայտորեն կարող ենք այնպես անել, որպեսզի ամերիկյան ժողովուրդը եւ համաշխարհային առեւտրային համակարգը հաղթող դուրս գան», - ասել է նա` ավելացնելով, որ ամեն ինչ խաղաղ ճանապարհով կարվի եւ կամրապնդի առեւտրային համակարգը: «Ուոլ Սթրիթում բոլորը պետք է հասկանան, ուղղակի հանգստացեք», - խորհուրդ է տվել Նավարոն:

Նշենք, որ պողպատի եւ ալյումինի ներմուծման սակագների մասին՝ համապատասխանաբար 10 տոկոս եւ 25 տոկոս, Թրամփի որոշումը առաջացրել է Եվրոպայի մտահոգությունը, որը հայտարարել է, որ հակազդեցության միջոցներ կկիրառի եւ զգուշացրել է, որ այդ որոշումը կարող է հանգեցնել առեւտրային պատերազմի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   նախագահ   Դոնալդ-Թրամփ   Սպիտակ-տուն  


Վերնագիրի այլ պիտակները