Կարծես թե Սկրիպալի թունավորման հետեւում Ռուսաստանն է կանգնած. Թրամփ

20:47   15 Մարտ 2018    568

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծես թե նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետեւում Ռուսաստանն է կանգնած:

«Կարծես թե, դրա հետեւում ռուսներն են կանգնած», - Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը: Նա ասել է, որ միջադեպը քննարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ՝ իրավիճակը «շատ տխուր» անվանելով, որը ԱՄՆ-ն «շատ լուրջ» է ընկալում:

Լոնդոնը Մոսկվային է մեղադրում Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման մեջ: Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետների արտաքսման մասին եւ Ռուսաստանի դեմ մի շարք այլ միջոցառումների մասին: Մոսկվան կտրականապես ժխտում է բոլոր մեղադրանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սկրիպալ   Ռուսաստան   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները