Աֆրիկացի ուսուցիչը Microsoft Word-ը երեխաներին սովորեցրել է գրատախտակին նկարելով

20:56   15 Մարտ 2018    641

Գանացի ուսուցիչ Ռիչարդ Ակոտոն համացանցում հայտնի է դարձել աշակերտներին Microsoft Word-ի օպերացիոն համակարգի ուսուցման իր մեթոդի շնորհիվ. վերջինս այն նկարել էր գրատախտակին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Корреспондент"-ին, դպրոցը չէր կարող համակարգիչներ ձեռք բերել, սակայն արդյունքում բարեգործական ակցիային տարբեր մարդիկ են միացել ողջ աշխարհից:

33-ամյա Ակոտոն ինֆորմատիկայի ուսուցիչ է աշխատում այդ դպրցում, որտեղ համակարգիչ չի եղել 2011-ից ի վեր: Նրա աշակերտները պետք է քննություն հանձնեն, որը ներառում է նաև գիտելիքների ստուգում իմֆորմատիկա առարկայից: Երեխաներին քննությանը պատրաստելու համար ուսուցիչն ստիպված է եղել գրատախտակին գունավոր կավիճով նկարել ծրագրի ինտերֆեյսը, ինչը բավականին մանրամասնորեն էր անում:

Երբ նրա մասնակցությամբ լուսանկարները տարածվեցին համացանցում, Բրիտանիայի բնակիչներից մեկը նոր նոթբուք է ուղարկել դպրոց:

Եվս հինգ համակարգիչ դպրոցն ստացել է մայրաքաղաքի համակարգչային ուսուցման կետրոնի կողմից:

Microsoft ընկերությունն, իր հերթին, խոստացել է դպրոցն ապահովել համակարգիչներով և նույնիսկ ուսուցչին հրավիրել է Սինգապուր՝ մասնակցելու միջազգային համաժողովի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆրիկա   Microsoft-Word  


Վերնագիրի այլ պիտակները