Սաակաշվիլիի պաշտպանը ՄԻԵԴ-ում բողոք է ներկայացրել Ուկրաինայի իշխանությունների դեմ

21:07   15 Մարտ 2018    566

Վրաստանի նախագահ, ուկրաինական «Նոր ուժերի շարժում» կուսակցության ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի պաշտպանը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով Ուկրաինայի իշխանությունների գործողությունները գործչի նկատմամբ անօրինական ճանաչել՝ մարդու իրավուքնների խախտման մասով:

Փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին Интерфакс գործակալությանը հայտնել է, որ պաշտպանությունը մատնացույց է անում դաժան վերաբերմունքը Սաակաշվիլիի նկատմամբ ձերբակալության և արտաքսման ժամանակ, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հակաօրինական գործողությունները Սաակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունից զրկելիս, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սաակաշվիլիի փաստաբանը կբողոքարկի նաև 2017-ի դեկտեմբերից ի վեր առանց իրավական հիմքերի ձերբակալման մի շարք դեպքերի փաստերը:

Փաստաբանի խոսքով՝ ՄԻԵԴ-ին ներկայացված դիմումը մի շարք այլ հանգամանքներ է արծարծում, որոնք հիմնական պատճառ են դարձել Եվրոպական դատարան դիմելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի   ՄԻԵԴ   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները