Բրիտանիայի պաշտպանության նախարարը խորհուրդ է տվել ՌԴ-ին «չքվել եւ բերանը փակել»

21:28   15 Մարտ 2018    774

Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը հայտարարել է քիմիական զենքից պաշտպանվելու նոր միջոցների մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ուիլյամսոնը, որ հայտնի է ՌԴ նկատմամբ իր խիստ վերաբերմունքով, նաեւ խորհուրդ է տվել Ռուսաստանին, որին բրիտանական իշխանությունները մեղադրում են նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման համար, «չքվել եւ բերանը փակել», հաղոդում է BBC-ն:

«Եթե մենք կասկածում էինք նրանում, թե ինչ սպառնալիք է իրենից ներկայացում Ռուսաստանը մեր քաղաքացիների համար, ապա պետք է միայն նայել Սոլսբերիում նրա անպատասխանատու հարձակման ցնող օրինակին, - ասել է նախարարը - եւ մենք գիտենք, որ քիմիական հարձակման վտանգը ոչ միայն Ռուսաստանից է գալիս, այլ նաեւ այլ երկրներից»:

Ուիլյամսոնը հայտարարել է, որ Բրիտանիայում կառուցվում է քիմիական զենքից պաշտպանվելու նոր կենտրոն: 67 մլն դոլար արժողությամբ կենտրոնը կտեղակայվի Ուիլթշիր կոմսությունում՝ ՊՆ գիտատեխնիկական լաբորատորիայի տարածքում:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան քիմիական, կենսաբանական եւ ռադիոլոգիական զենքի հետազոտության ոլորտում առաջատար է, սակայն այդ նյութեը պետք է զարգացնել, որպեսզի դիմակայեն այլ երկրների եւ անհատների պոտենցիալ սպառնալիքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները