Գուդկովը հայտնել է Սոբչակի հետ նոր` «հակապուտինյան» կուսակցություն ստեղծելու մասին

21:34   15 Մարտ 2018    586

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դմիտրի Գուդկովը հայտարարել է Քսենիա Սոբչակի հետ միասին կուսակցություն ստեղծելու մասին, որը 2018-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել:

Ինչպես հաղորդում է Meduza գործակալությունը՝ մեջբերելով Գուդկովին, իրենք պայմանավորվել են նոր կազմակերպությունն անվանել «Փոփոխությունների կուսակցություն», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կուսակցությունն ստեղծվելու է 1992-1993 թվականներին Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարությունը գլխավորած Անդրեյ Նաչաևի «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության հիման վրա:

«Մենք չենք պատրաստվում «կառուցողական ընդդիմություն» լինել. դրա ժամանակը, եթե եղել է, վաղուց անցել է: Մենք հակապուտինյան կուսակցություն ենք», - հայտարարել է Գուդկովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դմիտրի-Գուդկո   Քսենի-Սոբչակ  


Վերնագիրի այլ պիտակները