Որոնք են աշխարհի ամենաթանկ քաղաքները

21:53   15 Մարտ 2018    588

Hayatsk.info-ն հայտնում է, որ Սինգապուրը հինգերորդ անգամ անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաթանկ քաղաքների ցանկը:

Ցանկը կազմելիս հիմքում դրված է եղել Նյու Յորքում կյանքի մակարդակը: Սինգապուրից բացի ամենաթանկ թոփ տասնյակը ներառում է Փարիզը, Ցյուրիխը, Հոնկոնգը, Օսլոն, Ժնևը, Սեուլը, Կոպենհագենը, Թել-Ավիվը և Սիդնեյը:

Վարկանիշային ցանկում ներառվել են աշխարհի 133 քաղաքներ: Կյանքի համար ամենամատչելին են համարվել Դամասկոսը, Ալմա-Աթան և Կարակասը:

Մոսկվան և Սանկտ-Պետերբուրգը 2017թ. Բարձրացել են 6 կետով՝ զբաղեցնելով համապատասխանաբար 12-րդ և 14-րդ տեղերը: Վերլուծաբանների կարծիքով՝ պատճառը ռուբլու կայունացումն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները