Գիտնականները պարզել են Արկտիկայում մանուշակագույն «ծիածանների» գաղտնիքը

22:21   15 Մարտ 2018    413

Hayatsk.info-ն հայտնում է, որ վերջին երեք տարիների ընթացքում Կանադայի մերձբևեռային շրջանների երկնքում երբեմն հայտնվող խորհրդավոր մանուշակագույն ծիածաններն առաջացել են Երկրի մագնիսական վահանի և մոլորակի մթնոլորտ թափանցող բարձր էներգիայի մասնիկների փոխազդեցության արդյունքում:

«Այդ մանուշակագույն փայլը Երկրի վրա կարելի է տեսնել դրա ծագման կետից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Դա վկայում է այն մասին, որ այն առաջանում է տիեզերքում ինչ-որ տեղ, Երկրի մակերևույթից դուրս: Որքան ավելի շատ տվյալներ կուտակենք այս տիպի հետագա բռնկումների վրա, այնքան արագ կբացահայտենք, թե ինչպես են նրանք աշխատում և ինչ ազդեցություն են ունենում «տիեզերական եղանակի» վրա»,- հայտարարել է NASA-ի Տիեզերական թռիչքային կենտրոնի աստղաֆիզիկոս Լիզ Մակդոնալդը:

Մի քանի տասնյակ լուսանկարիչների օգնությամբ գիտնականները երկու տարի հետևում էին նման բռնկումներին`օգտագործելով վերերկրյա աստղադիտարաններ և սարքավորումներ:

Աստղաֆիզիկոսների խոսքերով՝ նման բռնկումներն առաջանում են այն պահին, երբ Արևի վրա ոչ շատ ուժեղ բռնկման արդյունքում Երկրի ուղղությամբ լիցքավորված մասնիկների մեծ քանակ է արձակվում: Երբ այդ մասնիկները հասնում են մեր մոլորակ, դրանք բախվում են երկրի մագնիսական դաշտին և մեծամասամբ դառնում «սովորական հյուսիսափայլի նախնիներ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արկտիկա   NASA  


Վերնագիրի այլ պիտակները