Այսօր քնի համաշխարհային օրն է

09:07   16 Մարտ 2018    573

Այսօր քնի համաշխարհային օրն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Առաջին անգամ Քնի համաշխարհային օրը (World Sleep Day) նշվել է 2008-ի մարտի 14-ին եւ այդ օրվանից ամեն տարի տոնը նշվում է մարտի երկրորդ լիարժեք շաբաթվա ուրբաթ օրը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության քնի եւ առողջության խնդիրներին վերաբերող նախագծի շրջանակներում:

Քունը օրգանիզմի գոյության յուրահատուկ ձեւ է, ոչ պակաս բարդ, քան ցերեկն արթուն մնալը: Քնի ժամանակ օրգանիզմը վերականգնում է ուժերը եւ «իրեն կարգի բերում»: Դա է պատճառը, որ առողջ մարդն արթնանում է թարմության ու ուժերի հորդման զգացողությամբ:

Միջինը, յուրաքանչյուր մարդ իր կյանքի 1/3-ն անցկացնում է քնած: Քնի ժամանակ ուղեղի ակտիվությունը հասնում է նվազագույնի:
Բժիշկները վատ քունը համարում են կաթվածների, հիպերտոնիկ եւ այլ տեսակի լուրջ հիվանդությունների առաջին քայլը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները