Սպիտակ տուն. Թրամփի վարչակազմը կշարունակի ՌԴ-ի հանդեպ կոշտ քաղաքական դիրքորոշումը

09:20   16 Մարտ 2018    592

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կշարունակի Ռուսաստանի հանդեպ կոշտ քաղաքական դիրքորոշումը, մինչեւ Մոսկվան չփոխի իր վարքագիծը:

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դուք կարող եք տեսնել այն գործողություններից, որոնք մենք կատարել ենք մինչ այս պահը, որ մենք Ռուսաստանի հանդեպ կոշտ ենք, քանի դեռ նա չի որոշել փոխել իր վարքագիծը», - ասել է Սանդերսը: Հարցին՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների բարեկամն է թե թշնամին, Սանդերսը նշել է. «Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է ինքը որոշի ... նա լավ կամ վատ դերակատար է լինելու»:

Նշենք, որ ԱՄՆ-ն ընդլայնել է ՌԴ դեմ պատժամիջոցները:

Ռուսաստանից 19 անհատների եւ 5 կազմակերպությունների նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցները ենթադրում են, որ ցուցակի անդամներին արգելվում է մուտք գործել Միացյալ Նահանգներ, Միացյալ Նահանգների տարածքում նրանց գույքը եւ ակտիվները կարող են առգրավվել: Միեւնույն ժամանակ, ամերիկյան գործարարների համար նրանց հետ գործարար հարաբերությունները արգելվում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները