Արհեստական ինտելեկտը ժպիտով կարողացել է տարբերել սեռը

09:22   16 Մարտ 2018    599

Բրեդֆորդի համալսարանի հետազոտողները ստեղծել են ալգորիթմ, որը տղամարդկանց եւ կանանց տարբերում է ըստ ժպտալու ձեւի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լուսանկարներով սեռի որոշման առկա մեթոդների հիմքում ընկած է դիմագծերի համեմատությունը՝ վիճակագրական պատկերով: Այս անգամ համակարգչին սովորեցրել են տղամարդկանց տարբերել կանանցից՝ ըստ դեմքի մկանների շարժումների:

Այդ նպատակով պրոֆեսոր Հասան Ուգայլը եւ նրա գործընկերները որոշել են դեմքի 49 հիմնական «կողմնորոշիչներ», որոնց մեծ մասը գտնվում է աչքերի, բերանի շուրջ եւ քթի տակ:

Համակարգիչը 86 դեպքերում կարողացել է ճիշտ կռահել սեռը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները