Հանրահավաքին ընդառաջ. Ովքեր են միացել ճակատի առաջարկին

09:48   16 Մարտ 2018    759

Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր, ժամը 18։00-ին Հայաստանի Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության ճակատի» երկրորդ հանրահավաքը տեղի կունենա։

Բացի օրակարգից, այն կնվիրվի նաև Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան տարելիցին։ Այդ առիթով նաև երթ կանեն և ֆիլմ կդիտեն։

Ճակատի անդամներն այս օրերին բոլոր ուժերին մոբիլիզացնելու համար ակտիվ հանդիպում են տարբեր քաղաքական ուժերի, անձանց հետ։ Պետրոս Մակեյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, «ՔՊ»-ի, «Ազատ դեմոկրատների», Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանի, Աշոտ Մանուչարյանի, ԱԻՄ փոխնախագահի, Ստեփան Դեմիրճյանի և այլոց հետ։

«ԱԴ»-ում ողջունել են և աջակցության պատրաստակամություն հայտնել, ԱԻՄ-ում տվել են նախնական համաձայնություն, Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրել է, որ դաշինքում դեռ չեն ավարտվել քննարկումները, որից հետո միայն կարձագանքեն։ Քննարկելու ժամանակ է խնդրել Ստեփան Դեմիրճյանը, միայն Միքայել Հայրապետյանն է ասել, թե վստահ չէ, որ պայքարը կհաջողվի, իսկ Աշոտ Մանուչարյանն էլ «Համայն հայության հայք» շարժման անդամ է և ասել է, որ այդ օրակարգը կարող է խոչընդոտել իր գործունեությունը։

Ալեք Ենիգոմշյանն էլ հանդիպելու է Զարուհի Փոստանջյանի հետ, իսկ Արմեն Մարտիրոսյանը հանդիպել է Լևոն Զուրաբյանի հետ, պլանավորում է Սեյրան Օհանյանի հետ հանդիպում։

Ի դեպ, ՀԱԿ-ն էլ կտրուկ չի մերժել։ Նախատեսվում է բոլորի միասնական հավաք կազմակերպել և քննարկել համատեղ անելիքները»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները