Քալիֆորնիայում հային ձերբակալել են մի կնոջ վրաերթի ենթարկելու համար

09:52   16 Մարտ 2018    875

Քալիֆորնիայում հայ տղամարդուն ձերբակալել են մի կնոջ վրաերթի ենթարկելու եւ փախչելու համար։

Գլենդելի ոստիկանության փոխանցմամբ, նախօրեին երեկոյան, 61-ամյա մի կին քայլելիս է եղել Վերդուգո եւ Հարվարդ փողոցների խաչմերուկում, երբ սեւ ամենագնացը վրաերթի է ենթարկել նրան։ Վարորդը կանգ չի առել եւ փախել է դեպքի վայրից։ Գլենդելի համայնքային քոլեջի ոստիկանն է ստացել ահազանգը եւ մեքենան գտել է որոշ հեռավորության վրա։

Շեւրոլե Էքինոքս մակնիշի մեքենայի վարորդը 44-ամյա Վանո Աստվածատրյանն է՝ Գլենդելից։ Աստվածատրյանին ձերբակալել եւ մեղադրանք են առաջադրել։ Տոժած կնոջը բուժօգնություն են ցուցաբերել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները