Մադրիդում զանգվածային անկարգություններ են սկսվել

10:03   16 Մարտ 2018    583

Մադրիդի կենտրոնում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ ծագումով Աֆրիկայից փողոցային առեւտրականի մահվանից հետո, տուժածներ կան իրավապահների եւ հուզումների մասնակիցների շրջանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ոստիկանությունում աղբյուրների տեղեկություններով՝ ծագումով Սենեգալից 35-ամյա Մամե Մբագեն մահացել է սրտային անբավարարությունից: Սակայն ականատեսները եւ տղամարդուն ճանաչողները հայտարարում են, որ նրա մահը հետապնդման հետեւանք էր, որը ոստիկաններն իրականացրել են փողոցային առեւտրականների դեմ, որոնցից մեկն էլ մահացած սենեգալցին էր: Նա Իսպանիա էր եկել 14 տարի առաջ եւ կեցության իրավունք չուներ:

Հինգշաբթի երեկոյան Մադրիդի Լավապյես շրջանում, որտեղ բնակվում էր Մբագեն, հավաքվել է մոտ 200 ցուցարար, որոնք բղավել են «Սոցիալական, այլ ոչ ոստիկանական պետություն», «Մարդասպան ոստիկաններ» եւ «Ոստիկաններ, դուրս Մադրիդից» կարգախոսներ:

Այնուհետեւ անկարգությունները տարածվել են հարակից թաղամասեր, որի մասնակիցներն ավերել են ավտոբուսների կանգառներ ու բանկային բաժանմունքներ, այրել են աղբի կոնտեյներները եւ ոստիկանական ավտոմեքենաներ: Նրանց դեմ օգտագործվել են ռետինե փամփուշտներ:

Հաղորդվում է, որ բախումների ընթացքում մարմնական վնասվածքներ են ստացել առնվազն 10 ոստիկան եւ 4 քաղաքացի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մադրիդ  


Վերնագիրի այլ պիտակները