Լավրովը մոսկովյան համաժողովի ժամանակ բեմ բարձրանալիս վայր է ընկել. VIDEO

10:21   16 Մարտ 2018    578

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը տհաճ իրավիճակում է հայտնվել Մոսկվայում կայացած համաժողովի ժամանակ:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, Լավրովն «Աշխարհ. հնարավորություններ Ռուսաստանի համար» խորագրով համաժողովի շրջանակում պետք է բեմ բարձրանար ու պատասխաներ մասնակիցների հարցերին:

Սակայն երբ ՌԴ գլխավոր դիվանագետը բեմ է բարձրացել, ոտքը սայթաքել է, ու նա վայր է ընկել: Դրանից հետո պաշտոնյան անմիջապես ոտքի է կանգնել:

«Սայթաքեցի: Գոնե լավ է, որ աստիճանի վրա էի, ոչ թե դիվանագիտական հարթակում»,- կատակել է արտգործնախարարը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները