ԴԱԻՇ-ի ամերիկացի դիվանագետների սպանությունները ծրագրող կուբացին կալանավորվել է

10:35   16 Մարտ 2018    670

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, Կոլումբիայում ոստիկանությունը ձերբակալել է ԴԱԻՇ անունից ամերիկացի դիվանագետներին սպանելու մեջ կասկածվող կուբացուն:

Դատարանը Ռաուլ Գուտյերեսին մեղադրել է ահաբեկչության եւ դավադրության մեջ եւ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:

Իշխանությունները հայտարարել էին, որ փետրվարի վերջին նրանք գտել էին հաղորդագրություններ, որտեղ Գուտյերեսը իբրեւ թե քննարկում էր Բոգոտայում գտնվող ռեստորանում ռումբի ստեղծման եւ պայթեցման ծրագրերը, որտեղ նա փորձում էր աշխատել որպես աման լվացող եւ որտեղ ամերիկացի դիվանագետները հաճախ ճաշում էին:

Telegram-ի մեկ այլ հաղորդագրության մեջ, նա իբրեւ թե պատրաստակամություն էր հայտնել հանուն Ալլահի եւ ԴԱԻՇ-ի իրեն պայթեցնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոլումբիա   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները