Տուժածներ կան ինչպես իրավապահ մարմինների աշխատակիցների, այնպես էլ ցույցերի մասնակիցների շրջանում:
Ոստիկանությունում աղբյուրների տվյալներով՝ 35-ամյա սենեգալցի Մամե Մբագեն մահացել է սրտային անբավարարությունից: Ականատեսներն ու տղամարդու ծանոթները հայտարարում են, որ նրա մահը տեղի է ունեցել հետապնդման հետևանքով, որն իրավապահները կազմակերպել են փողոցային առևտրականների, այդ թվում՝ սենեգալցու նկատմամբ: Սենեգալցին Իսպանիա էր ժամանել 14 տարի առաջ, բայց չուներ բնակության թույլտվություն:
Հինգշաբթի երեկոյան Մադրիդի Լավապյես թաղամասում, որտեղ բնակվում էր Մբագեն, հավաքվել է մոտ 200 ցուցարար, որոնք բղավել են «Սոցիալակա՛ն, այլ ո՛չ ոստիկանական պետություն», «Մարդասպան ոստիկաններ» և այլ կարգախոսներ:
Այնուհետև ցույցերը տարածվել են նաև այլ թաղամասերում, դրանց մասնակիցներն այրել են աղբարկղեր և ոստիկանական մեքենաներ, հարձակվել ավտոբուսի կանգառների և բանկերի մասնաճյուղեի վրա:
Իրավապահները ռետինե փամփուշտներ են օգտագործել իրավախախտների նկատմամբ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Մադրիդ