ԱՄՆ-ն Վրաստանին կօգնի ինը գումարտակ հանդերձավորել ըստ ՆԱՏՕ-ի չափանիշների

10:56   16 Մարտ 2018    584

Վրացի զինծառայողների վերապատրաստման ԱՄՆ-ի հետ համատեղ ծրագիրը Վրաստանին կօգնի ավելի մոտեալ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։

«Ընդամենը մեկ ու կես ամսից մենք հնարավորություն կունենանք հայտարարել, որ անցում ենք կատարում վերապատրաստման նոր ստանդարտի, որը մեզ ավելի կմոտեցնի ՆԱՏՕ-ին և մեր երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու ավելի մեծ հնարավորություններ կընձեռի»,-հայտարարել է նախարարը՝ վրացական հրետանու 25-ամյակի կապակցությամբ իր ելույթի ժամանակ։

Իզորիայի խոսքով՝ ՆԱՏՕ-ի չափանիշների համապատասխան ենթակառույցի կառուցումը, որն անհրաժեշտ է ինը գումարտակների վերապատրաստության համար, արդեն ավարտվում է։

«Մեր գործընկերոջ՝ ԱՄՆ-ի օգնությամբ, մենք մեր բոլոր գումարտակներին կտրամադրենք ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան սարքավորումներ, ինչը մեզ դաշինքի հետ կմերձեցնի ոչ միայն զորավարժությունների, այլև սպառազինության մակարդակով»,-ասել է Իզորիան։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՆԱՏՕ   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները