Մեթիսն Իրանին մեղադրել է Իրաքի ընտրություններին միջամտելու փորձի մեջ

11:03   16 Մարտ 2018    587

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը Թեհրանին մեղադրել է Իրաքի ընտրություններին միջամտելու փորձի մեջ։

«Մենք մտահոգիչ տեղեկություններ ունենք, որ Իրանը, փողեր օգտագործելով, փորձում է միջամտել Իրաքի ընտրություններին։Այդ փողերն օգտագործվում են թեկնածուների և քվեարկողների վրա ազդելու համար»,-հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։

Մեթիսը, ով լրատվամիջոցներին է դիմել Աֆղանստան չհայտարարված այցից հետո, նշել է նաև, որ զինծառայողների գնահատականներով՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին Թեհրանի կողմից Իրաքին փոխանցված միջոցների ծավալը չի կարելի աննշան անվանել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեթիս   Իրան   Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները