Չինաստանը ծովային հետևակի խոշորագույն զորավարժություններ է սկսել. Global Times

11:06   16 Մարտ 2018    676

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Global Times»-ին, Չինաստանի ժողովրդաազատագրական բանակն սկսել թ ծովային հետեւակի՝ իր տեսակի մեջ խոշորագույն անդրտարածաշրջանային զորավարժություններ, որոնց մասնակցում են ավելի քան 10 հազար զինծառայողներ:

«Ավելի քան 10 հազար զինծառայողներ հաղթահարել են երկու հազար կիլոմետր եւ ժամանել Յունան հարավարեւմտյան նահանգի եւ Շանդուն արեւելյան նահանգի երկու վարժական բազաներ, որտեղ սկսել են մարտական զինավարժանքները»,-գրել է հրատարակությունը:

Նշվում է, որ զինավարժանքներում գործի են դրված տրանսպորտի տարբեր տեսակներ, այդ թվում՝ օդային, ծովային եւ երկաթուղային: Զորավարժությունների պլանի համաձայն՝ զինծառայողներն ավելի քան 30 առաջադրանք կկատարեն մերձարեւադարձային լեռնային տեղանքում եւ ջունգլիներում:

Թե որքան երկար կտեւեն զինավարժանքները, չի ճշտվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները