Իլոն Մասքն ազդարարել է միջգալակտիկական մեդիակայսրություն ստեղծելու մասին

11:10   16 Մարտ 2018    736

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասքը ազդարարել է նոր միջգալակտիկական մեդիակայսրություն ստեղծելու մասին, որը որոշել է անվանել Thud։

Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր օգտահաշվում, իսկ Variety պարբերականի աղբյուրը հաստատել է ձեռնարկատիրոջ մտադրությունների իսկությունը։

Գործարարը նոր նախագծին նվիրված մի շարք հրապարակումներ է արել։ Ամեն ինչ սկսվել է thud հրապարակումից, որը բացականչության նշաններով էր ուղեկցվում։ Այն խորհրդանշում է բախման ձայնը, ինչպես՝ «բում»։

Նա հստակեցրել է, որ դա իր նոր միջգալակտիկական մեդիակայսրության անվանումն է, իսկ «բացականչության նշանը պարտադիր չէ»։

Նշվում է, որ Մասքը որոշ ժամանակ առաջ աշխատանքի է ընդունել The Onion կայքի մի քանի նախկին աշխատակիցների։ Նրանց թվում են նախկն գլխավոր խմբագիր Քոուլ Բոլթոնը և գործադիր խմբագիր Բեն Բերքլին։

Դոմենային անունների գրանցման բազայի համաձայն՝ անհայտ անձն իսկապես ամրագրել է thud.com հասցեն։ Այնտեղ վերջին գործողությունը կատարվել է 2017-ի դեկտեմբերի 6-ին՝ GoDaddy հոսթինգի միջոցով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլոն-Մասք  


Վերնագիրի այլ պիտակները