ՌԴ-ը պետք է ինքը որոշի՝ ԱՄՆ-ի բարեկամն է, թե հակառակորդը. Սպիտակ տուն

12:08   16 Մարտ 2018    441

Ռուսաստանը պետք է ինքը որոշի, թե արդյոք ԱՄՆ-ի բարեկամն է, թե հակառակորդը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նման տեսակետ է հայտնել Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը լրագրողների համար ճեպազրույցի ընթացքում:

«Ես կարծում եմ, որ դա պետք է որոշի Ռուսաստանը»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ-ն համարում է բարեկամ, թե հակառակորդ:

«Նրանք պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են լինել դրական քաղաքական ուժ, թե բացասական»,- հավելել է նա:

«Մենք խստորեն կգործենք Ռուսաստանի նկատմամբ, մինչև նա չորոշի փոխել իր պահվածքը»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Պատասխանելով Մոսկվայի նկատմամբ ԱՄՆ ներկայիս վարչակազմի ճնշման մասին հարցին՝ Սանդերսն ասել է, որ ԱՄՆ նախագահը և նրա ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերտ ՄքՄաստերը «շարունակում են աշխատել միասին Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նա սկսի ճիշտ վարվել»:

Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում հինգշաբթի սահմանված պատժամիջոցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները